Պաշտոնական
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կապիտալ վերանորոգվել, կահավորվել և շահագործման է հանձնվել տեսակցությունների համար նախատեսված սենյակը
մայիսի 30, 2025
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում շարունակվող բարեփոխումների շրջանակներում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կապիտալ վերանորոգվել, կահավորվել և շահագործման է հանձնվել ազատազրկված անձանց երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակը։
Ազատազրկված անձանց համար առավել բարեկեցիկ և արժանապատիվ կենսապայմանների ստեղծումը նպաստում է նրանց և հարազատների միջև կապի ամրապնդմանը։