Մշակութային

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ներկայացվել է ցմահ դատապարտյալ Գարեգին Սարգսյանի հեղինակած գիրքը

մարտի 26, 2025

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և հիմնարկում գործող դատապարտյալների գրական ինքնագործ միավորման նախաձեռնությամբ կազմակերպվել էր գրական ցերեկույթ, որին ներկայացվել է ցմահ ազատազրկման դատապարտված Գարեգին Սարգսյանի հեղինակած գիրքը՝ «Իդան առեղծվածներում» խորագրով։

Միջոցառմանը ներկա են եղել նաև «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչները և ազատազրկված անձինք։

Գարեգին Սարգսյանը ներկայացրել է ստեղծագործության գաղափարը, ստեղծման և ոգեշնչման ուղին, ընթերցել հատվածներ գրքից։ Ներկաների հետ քննարկվել են նաև գրքի մտահղացման ակունքները, պատմվածքի գլխավոր հերոսուհին, նրա ապրումները։