Մշակութային

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Գարեգին Սարգսյանը ներկայացրել է իր հեղինակած գիրքը

հունիսի 03, 2025

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել ցմահ ազատազրկման դատապարտված Գարեգին Սարգսյանի «Փակ դռների բաց գրականություն գրված և չգրված օրենքների դետերմինիզմ» գրքի քննարկումը։ Միջոցառումը կազմակերպվել էր հեղինակի նախաձեռնությամբ և հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ։ 

Քննարկմանը մասնակցել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչները և մյուս ցմահ դատապարտյալները։ Գարեգին Սարգսյանն ընթերցել է հատվածներ գրքից, մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքները, կիսվել իրենց տպավորություններով գրքի վերաբերյալ։