«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրականացվել է սոցիալ-հոգեբանական տեսագործնական պարապմունք
մարտի 30, 2023
Մարտի 29-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» հանրակրթական ծրագրում սովորողների համար Կենտրոնի մասնագետներն իրականացրել են սոցիալ-հոգեբանական տեսագործնական պարապմունք՝ «Կոնֆլիկտների հաղթահարումը» թեմայով:
Դասընթացավարներ, Կենտրոնի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի հանրակրթության մասնագետներ Աննա Պողոսյանը և հոգեբան, հ.գ.թ. Նունե Մնացականյանը դատապարտյալներին ներկայացրել են կոնֆլիկտի տեսակների, կառուցվածքի և դրանց հաղթահարման ռազմավարական մոտեցումների մասին ընդհանուր տեղեկություններ:
Պարապմունքի ընթացքում քննարկվել են կոնֆլիկտային իրավիճակներ, որոնց մասին սովորողներից յուրաքանչյուրը ներկայացնում էր լուծման իր մոտեցումը: Քննարկման արդյունքում ընտրվել էին կոնֆլիկտի լուծման առավել արդյունավետ եղանակներ:
Դասընթացն անցել է ակտիվ և թեժ քննարկումների մթնոլորտում, մեծ են եղել թեմայի վերաբերյալ դատապարտյալների հետաքրքրությունն ու նորի յուրացման շահագրգռվածությունը: