Մշակութային

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է ստեղծագործող դատապարտյալների աշխատանքների ցուցահանդեսը

օգոստոսի 24, 2023

Դատապարտյալների ազատ ժամանակն արդյունավետ օգտագործելու և անազատության մեջ գտնվելու ընթացքում ձեռք բերված շնորհն ու հմտություննները բացահայտելու ծրագրերի շրջանակներում՝ սույն թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է հերթական միջոցառումը։ Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ և ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնակցությամբ ներկայացվել են հիմնարկում պահվող, ստեղծագործական ձիրքով օժտված դատապարտյալների ձեռքի  աշխատանքները՝ գծանկարներ, բնական քարերով մանյակներ, թևնոցներ, փայտից և այլ նյութերից պատրաստված զանազան իրեր։ 

Ցուցահանդեսից հետո հավաստագրեր են հանձնվել ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված գեղագիտական դասընթացներն ավարտած դատապարտյալներին։