Պաշտոնական

Նույնականացման քարտեր՝ դատապարտյալներին

հուլիսի 16, 2015

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացվող աշխատանքների արդյունքում օրերս ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 11 դատապարտյալներ ևս ստացան նույնականացման քարտեր:

Դատապարտյալներին և կալանավորված անձանց նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը շարունակվում է: