Մարզական

Շախմատի առաջնություն դատապարտյալների մասնակցությամբ

հուլիսի 23, 2020

Հուլիսի 23-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, պահպանելով հակահամաճարակային անվտանգության համապատասխան բոլոր կանոնները, հիմնարկի վարչակազմի օժանդակությամբ, սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի աշխատակիցների նախաձեռնությամբ կազմակերպվել էր շախմատային առաջնություն, որին մասնակցել է տասնյակից ավել դատապարտյալ:

Հաղթանակի հասնելու յուրաքանչյուրի տրամադրվածությունն ու մղումը խաղը դարձրել էին բավական լարված և հետաքրքիր: 

Թեժ պայքարում հաղթանակ տոնեցին և առաջին պատվավոր տեղերը համապատասխանաբար գրավեցին կալանավորված անձ Մ. Ներսեսյանը, դատապարտյալներ Ա. Մնացականյանը և Ա. Մաթևոսյանը:

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ակտիվ խաղի համար և շնորհավորելով հաղթողներին՝ նրանց պարգևատրեց պատվոգրերով: