Մարզական

Շախմատի ներհիմնարկային մրցաշար՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում

հոկտեմբերի 07, 2025

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը կազմակերպել էր շախմատի ներհիմնարկային առաջնություն՝ նվիրված հայազգի նշանավոր շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանի ծննդյան օրվան։

Ինտելեկտուալ այս մարզաձևը հնարավորություն է տվել մասնակիցներին դրսևորել իրենց շախմատային հմտությունները, ինչի արդյունքում առաջին հորիզոնականը զբաղեցրել է դատապարտյալ Շահեն Քոչարյանը, իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականները՝ դատապարտյալներ Անդրանիկ Երեմյանը և Արեն Չատինյանը։