Շախմատի և սեղանի թենիսի առաջնություններ՝ «Վանաձոր» և «Սևան» ՔԿՀ-ներում
հունվարի 26, 2026
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը, համագործակցելով Վանաձորի համայնքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի հետ, կազմակերպել էր շախմատի ներհիմնարկային առաջնություն։
Մրցաշարը վարել է Վանաձոր համայնքի շախմատի դպրոցի մարզիչ Արթուր Վարդևանյանը։ Միջոցառմանը ներկա են գտնվել Վանաձորի համայնքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Էրիկ Կոստանյանը, ինչպես նաև՝ հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչները։
Մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել Ա․ Երեմյանը, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են Ա․ Չատինյանը և Ա․ Ղավալյանը։ Մրցանակային տեղերը զբաղեցրած ազատազրկված անձինք Վանաձոր համայնքի ղեկավարի անունից պարգևատրվել են պատվոգրերով։
Միևնույն ժամանակ «Սևան» քրեակատարողական հիմնարկում ևս շարունակվում են մարզական միջոցառումները։ Ազատազրկված անձինք իրենց ուժերն են չափել սեղանի թենիս մարզաձևում՝ նպաստելով ակտիվ և առողջ կենսակերպի խթանմանը։