Մարզական
Շաշկու մրցաշար՝ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում
ապրիլի 19, 2024
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց վերասոցիալականացման և ազատ ժամանակն արդյունավետ օգտագործման ծրագրի շրջանակներում իրականացվել է շաշկու մրցաշար։ Միջոցառումը նախաձեռնվել և կազմակերպվել է հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից, մասնակցել է 30 ազատազրկված անձ։
Առաջին երեք հորիզոնականը համապատասխանաբար գրավել են դատապարտյալներ Ռազմիկ Տիգրանյանը, Արտուշ Օհանյանը և Ռաֆիկ Ավագյանը։