Մարզական
Շաշկու ներհիմնարկային մրցաշար՝ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում
նոյեմբերի 24, 2023
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում շարունակվում են ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ու օգտակար զբաղվածությանն ուղղված աշխատանքները։
Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ նոյեմբերի 22-ին դատապարտյալների միջև անցկացվել է հերթական մարզական միջոցառումը՝ շաշկու ներհիմնարկային մրցաշար, որին մասնակցել է 24 դատապարտյալ։
Ազատազրկված անձանց ազատ ժամանակի արդյունավետ անցկացման համար ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում մշտապես իրականացվում են անհրաժեշտ բնույթի և ծավալի աշխատանքներ։