Պաշտոնական

Շարային ստուգատես

ապրիլի 14, 2015

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի հրամանով ապրիլի 14-ին քրեակատարողական ծառայությունում անցկացվեց սպայական և կրտսեր անձնակազմի շարային ստուգատես՝ ամառային համազգեստի կրմանն անցնելու կապակցությամբ և արտաքին տեսքն ու շարային կեցվածքը ստուգելու նպատակով:

Ստուգատեսն անցկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մ. Հարությունյանը: