Օպերատիվ

Շինարարական քարում թաքցված կասկածելի զանգվածը հայտնաբերվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից

հոկտեմբերի 10, 2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հոկտեմբերի 6-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, զննության են ենթարկել հիմնարկի տարածքում ընթացող շինարարական աշխատանքների համար քաղաքացի Վ.Գ.-ի կողմից բեռնատար մեքենայով բերված 20 քարերը: 

Զննությամբ քարերից մեկի մեջ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է թղթե փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 1 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված: 

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: