Պաշտոնական
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
դեկտեմբերի 29, 2017
Հարգելի գործընկերներ
Քրեակատարողական ծառայության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոնի առթիվ:
Մաղթում եմ, որ 2018 թվականը լինի նոր հույսերի, անխախտ հավատի ու նվաճումների տարի: Ուրախ եղեք, առողջ, երջանիկ, հոգեպես հանգիստ ու մտքով՝ խաղաղ:
Շնորհավորում եմ նաև ազատազրկման վայրերում գտնվող մեր համերկրացիների ու օտարերկրյա քաղաքացիների Ամանորը՝ մաղթելով սեր, արժեքների վերագնահատում, ընտանիքներում՝ միաբանություն ու ստեղծարար կյանք:
Թող մեր երկիրը բարեկեցիկ լինի, սահմանները` անառիկ, իսկ զինվորի հայացքը` վեհ ու հպարտ: