Մշակութային

Ուսանողների ստեղծագործական շունչը՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում

դեկտեմբերի 19, 2025

ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի և Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի համագործակցության շրջանակում քոլեջի կողմից հիմնարկին նվիրաբերվել են ուսանողների՝ շուրջ 20 ստեղծագործական աշխատանքներ։

Նշված աշխատանքները քոլեջի աշխատակիցների դիզայներական մոտիվներով փակցվել են հիմնարկի տարբեր հատվածներում՝ հաղորդելով միջավայրին գեղագիտական նոր շունչ։

Փակցման և ձևավորման գեղարվեստական գործընթացին անձամբ հետևել է քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը։