Մշակութային

Չարենցագետ Դավիթ Գասպարյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

սեպտեմբերի 30, 2025

Հայ գրականագետ, գրաքննադատ և չարենցագետ Դավիթ Գասպարյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց նորովի ներկայացրել է Եղիշե Չարենցի անհասանելի մեծությունը։

Հանդիպման ընթացքում բանախոսը պատմել է մեծ գրողի կյանքի և ստեղծագործական ուղու կարևոր դրվագների մասին, անդրադարձել Չարենցի բանտարկման շրջանին՝ ընդգծելով նրա անսպառ ուժն ու ստեղծագործական ոգին։ Քննարկումն ուղեկցվել է հարցուպատասխանի ձևաչափով Դավիթ Գասպարյանը պատասխանել է ազատազրկված անձանց հետաքրքրող հարցերին։