Մշակութային

Չարենցյան հանդիպում՝ «Արթիկ» ՔԿՀ-ում․ չարենցագետ Դավիթ Գասպարյանի բանախոսությունն ազատազրկված անձանց համար

մարտի 13, 2026

2026 թվականի մարտի 13-ին լրանում է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 129-ամյակը։ Այդ առիթով Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կազմարերպվել էր հանդիպում գրականագետ, գրաքննադատ և չարենցագետ Դավիթ Գասպարյանի հետ։

Բանախոսության ընթացքում չարենցագետն ազատազրկված անձանց ներկայացրել է մեծ բանաստեղծի կյանքն ու ստեղծագործական ուղին, հասարակական գործունեությունը, անդրադարձել է նաև նրա բանտային կյանքի էջերին։