Պայմանական վաղաժամկետ ազատման նոր ընթացակարգի, գնահատման չափորոշիչների և ձևաչափի փոփոխության վերաբերյալ հանրային քննարկում
փետրվարի 27, 2026
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը քաղաքացիական հասարակությանը, անհատներին, ոլորտի մասնագետներին, հետաքրքրված և շահագրգիռ անձանց հրավիրում է մասնակցելու ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից կազմակերպված հանրային քննարկմանը՝ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու նոր ընթացակարգի, գնահատման չափորոշիչների և ձևաչափի փոփոխության վերաբերյալ։
Հանդիպումը տեղի կունենա Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի գլխավորությամբ սույն թվականի մարտի 05-ին՝ ժամը 11։00-ին, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում (ք․ Երևան, Արշակունյաց 63)։
Հանրային քննարկման պատշաճ կազմակերպման նպատակով անհրաժեշտ է գրանցվել մինչև սույն թվականի մարտի 04-ը՝ ժամը 16։00-ն՝ զանգահարելով 060-47-36-98 հեռախոսահամարին (աշխատանքային օրերին՝ 09։00-18։00) կամ ուղարկելով մասնակցի տվյալները (անուն, ազգանուն, կազմակերպություն, հեռախոսահամար) info@penitentiary.am էլեկտրոնային հասցեին։