Պաշտոնական
Պարգևատրումներ` քրեակատարողական ծառայությունում
փետրվարի 17, 2016
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության` 2015 թվականի ընթացքում կատարված աշխատանքների ամփոփման արդյունքում` քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի կողմից քրեակատարողական ծառայության մի խումբ աշխատակիցների նկատմամբ կիրառվել են խրախուսանքի տարբեր միջոցներ:
Մասնավորապես, երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Արա Հովհաննիսյանը պարգևատրվել է «Գերազանց ծառայության համար» կրծքանշանով: