Պաշտոնական

Պարզաբանում www.armlur.am լրատվական կայքում զետեղված հրապարակման վերաբերյալ

հունվարի 11, 2024

Այսօր՝ հունվարի 11-ին, www.armlur.am լրատվական կայքում զետեղվել է հրապարակում այն մասին, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում «բունտ է»։ 

Վերոնշյալ հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անհնազանդության ակցիաներ չկան, աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։