Պաշտոնական

Պրոբացիայի պիլոտային ծրագրի ներդրման շրջանակներում

փետրվարի 24, 2016

ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ներդրման կապակցությամբ պիլոտային ծրագրեր են իրականացվում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Շենգավիթ բաժանմունքում և Լոռու բաժանմունքի Վանաձոր քաղաքում:

ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿ բաժնում հաշվառված դատապարտյալներին աշխատանքով ապահովելու համար պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական ծառայություն գործակալության Շենգավիթ համայնքի   և Վանաձոր քաղաքի զբաղվածության տարածքային կենտրոնների հետ:

ԱՊԿԲ-ն անչափահաս դատապարտյալների նկատմամբ իրականացվող վերահսկողությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով տարաբնույթ միջոցառումներ է կազմակերպում նրանց մասնակցությամբ` համագործակցելով  Հայ Առաքելական եկեղեցու, տարբեր նախարարությունների և կառույցների հետ:

Մասնավորապես, շրջայցեր ու ճանաչողական այցելություններ են կատարվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գուգարաց թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, «Լոռի–Փամբակ» երկրագիտական թանգարան, ինչպես նաև «ՍԻԱՍ» Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիա:

Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ներդրման կապակցությամբ ԱՊԿ բաժնի աշխատակիցները մասնակցել են բազում սեմինարների, քննարկումների և վերապատրաստումների` համագործակցելով Վրաստանի պրոբացիայի ազգային գործակալության, Միացյալ Թագավորության պատիժների կատարման ծառայության, Եվրոպայի խորհրդի, «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿի, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի և այլ տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ: