Մշակութային
Ջոտտոյի արվեստը՝ քրեակատարողական հիմնարկներում
դեկտեմբերի 02, 2025
Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանի տնօրեն Արփինե Սարիբեկյանն այցելել է ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։
Այցի ընթացքում նա ազատազրկված անձանց ներկայացրել է հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) կյանքի ուղին, ստեղծագործական ժառանգությունն ու ուրույն ձեռագիրը։ Սարիբեկյանը ցուցադրել է նաև արվեստանոց-թանգարանում պահվող ցուցանմուշներից և ներկայացրել մի շարք գործերի ստեղծման պատմությունները։
Միջոցառմանն առցանց ձևաչափով մասնակցել են նաև այլ քրեակատարողական հիմնարկներում գտնվող ազատազրկված անձինք՝ հնարավորություն ստանալով ծանոթանալու Ջոտտոյի արվեստին։