Ջրօրհնեաց կարգ և Ս. Հաղորդության բաշխում՝ քրեակատարողական հիմնարկներում
հունվարի 08, 2026
Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով քրեակատարողական հիմնարկների հոգևոր առաջնորդ հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի, ինչպես նաև հոգեշնորհ Տ. Սեպուհ աբեղա Ասատրյանի և հոգեշնորհ Տ. Գրիգոր աբեղա Մինասյանի ձեռամբ և բարեշնորհ սարկավագներ Կարեն Եղիազարյանի, Դավիթ Մնացականյանի, Մայիս Ղավալյանի գործակցությամբ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մատուռներում և հարկաբաժիններում կատարվել են ջրօրհնեքի կարգեր և Ս. Հաղորդության բաշխում անազատության մեջ գտնվող անձանց։
Փոխանցելով «Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ» ավետիսը՝ իրենց խոսքում հոգևոր հայրերը կարևորել են ազատազրկված անձանց ջերմեռանդությունը հոգևոր կյանքի և արժեքների նկատմամբ, ինչպես նաև կենսատու Փրկչի յուրօրինակ մուտքը դատապարտությամբ լեցուն աշխարհ։
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ջրօրհնեքի և նռնօրհնեքի արարողություններ են իրականացվել հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանի ձեռամբ։ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ջրօրհնեքի կարգը կատարել է հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը։
Հավելենք նաև, որ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչությունը, հառիթ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի, քրեակատարողական հիմնարկների գրադարաններին է նվիրել 25 Աստվածաշունչ: