Հոգևոր

Ջրօրհնեքի արարողությունը քրեակատարողական հիմնարկներում

հունվարի 12, 2021

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» և «Վանաձոր» հիմնարկների հոգևոր անկյուններում, «Արթիկ» ՔԿՀ-ի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, «Կոշ» ՔԿՀ-ի Սուրբ Հարություն եկեղեցիներում հիմնարկների հոգևոր հայրերի ձեռամբ, դատապարտյալների մասնակցությամբ անցկացվել է Ջրօրհնեքի արարողությունը, որը Քրիստոսի՝ Հորդանան գետում մկրտվելու խորհուրդն ունի։ Հատուկ աղոթքներով, շարականների երգեցողությամբ, Սուրբ խաչով և Սուրբ Ավետարանով օրհնված և սրբագործված ջուրը բաժանվել է ներկաներին՝ որպես հոգու և մարմնի նորոգության միջոց։