Մարզական

Սեղանի թենիսի առաջնություն՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում

դեկտեմբերի 19, 2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր»քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից դեկտեմբերի 15-ին իրականացվել  է մարզական միջոցառում՝ սեղանի թենիսի ներհիմնարկային առաջնություն, որին մասնակցել է 14 դատապարտյալ: Միջոցառման ընթացքում դատապարտյալները բավականին մեծ ոգևորությամբ պայքարել են՝մրցանակային տեղեր զբաղեցնելու համար: 

Մարզական միջոցառմանը մասնակցած դատապարտյալները հիմնարկի վարչակազմի կողմից արժանացել են շնորհակալական և քաջալերման խոսքերի, որոնցում առանձնապես կարևորվել են անազատության մեջ գտնվող անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումը և վերջիններիս վերասոցիալականացմանը նպաստող նմանատիպ մրջոցառումների իրականացումը: