Մարզական

Սեղանի թենիսի առաջնություն՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում

նոյեմբերի 24, 2022

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից նոյեմբերի 23-ին կազմակերպվել և իրականացվել է մարզական միջոցառում՝ սեղանի թենիսի ներհիմնարկային առաջնություն, որին մասնակցել է 16 դատապարտյալ։

Միջոցառման ընթացքում դատապարտյալները բավականին մեծ ոգևորությամբ պայքարել են՝ մրցանակային տեղեր զբաղեցնելու համար: Արդյունքում առաջնության 1-ին տեղը զբաղեցրել է դատապարտյալ Դավիթ Ներկարարյանը, 2-րդ տեղը՝ դատապարտյալ Վլադիմիր Խանդամիրյանը և 3-րդ տեղը զբաղեցրել է ցմահ ազատազրկման դատապարտված Արտյոմ Սաֆարյանը: Մարզական միջոցառմանը մասնակցած բոլոր դատապարտյալները հիմնարկի վարչակազմի կողմից արժանացել են շնորհակալական խոսքերի, որում կարևորվել են անազատության մեջ գտնվող անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումը և վերջիններիս վերասոցիալականացմանը նպաստող նմանատիպ մրջոցառումների իրականացումը։