Պաշտոնական

Սեմինար՝ ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնում

հուլիսի 10, 2015

07.07.2015թ. ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատաման բաժնում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված մեկօրյա սեմինար:

Ի թիվս ԱՊԿ բաժնի ծառայողների՝ սեմինարին մասնակցում  էր նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Ա. Սիմոնյանը:

Ք. Ֆրոսթն ամփոփեց մինչ այժմ կատարված աշխատանքները և խոսեց պատժամիջոցի և գործողությունների պլանի որոշման մասին: Է. Բերնհարդտը և Ք. Ֆրոսթը գործնական պարապմունքների միջոցով ներկայացրին վնաս պատճառելու ռիսկի և կրկնահանցագործության հավանականության տարանջատման անհրաժեշտությունը, որն ընթացավ հարցուպատասխանով ու ակտիվ  քննարկմամբ:

Անդրադարձ եղավ պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովում պրոբացիայի ծառայության աշխատակցի դերին և կատարվելիք աշխատանքների գնահատմանը:

Քննարկվեց նաև զբաղվածության կենտրոնների հետ համագործակցության անհրաժեշտության հարցը:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Ա. Սիմոնյանը և այլընտրանքային պատիժների կատարման բաժնի  պետ Լ. Ավետիսյանը համաձայնության եկան պրոբացիայի պիլոտային ծրագրի շրջանակներում բաժնում հաշվառված դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու համար համագործակցության հարցում: