Պաշտոնական
Սեմինար-պարապմունք քրեակատարողական վարչությունում
մարտի 05, 2018
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սեմինար-պարապմունք օպերատիվ ծառայության աշխատակիցների հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել արգելված իրերի ներթափանցման կանխարգելման ակտիվացմանն ուղղված աշխատանքներին: Պարապմունքի ընթացքում Ռ. Հովհաննիսյանը, բացի պրակտիկ փորձը փոխանցելուց, պատասխանեց գործնական աշխատանքին առնչվող, ծառայողների կողմից հնչեցված մի շարք հարցերի:
Սեմինարի վերջում ծառայության պետ Ռ. Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ մոտ ժամանակներս ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հետ ձեռք կբերվի պայմանավորվածություն, և կհրավիրվեն համապատասխան մասնագետներ սեմինար-պարապմունքներին մասնակցելու համար: