Կրթական

Սեմինար-քննարկում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների մասնակցությամբ

մայիսի 18, 2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի համագործակցության շրջանակներում սույն թվականի մայիսի 17-ին հանրակրթական և վերականգնողական ծրագրում ընդգրկված դատապարտյալների համար կրթության փորձագետներ Անի Օհանյանի և Նարինե Թեքնեջյանի կողմից անցկացվել է սեմինար` «Մասնագիտական կողմնորոշում և հաղորդակցման հմտություններ»  և  «Կայուն զարգացման նպատակները» թեմաներով: 

Միջոցառմանը ներկա է եղել մեկ տասնյակից ավել դատապարտյալ, որոնք սեմինարին հետևել են մեծ ոգևորությամբ և համակ ուշադրությամբ՝ իրենց մասնակցությամբ, կարծիքներով ակտիվացնելով մթնոլորտը: Միջոցառման ավարտին ՊՈԱԿ-ի աշխատակիցների և ՍՀԻԱ բաժնի աշխատակիցների կողմից մասնակից դատապարտյալները արժանացել են գովեստի խոսքերի, որում կարևորվել են անազատության մեջ գտնվող անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումը և վերջիններիս վերասոցիալականացմանը նպաստող մրջոցառումների հաճախակի իրականացումը: