Պաշտոնական

Սերգեյ Ատոմյանը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողին պարգևատրեց կրծքանշանով

ապրիլի 27, 2022

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում այսօր՝ ապրիլի 27-ին, տեղի ունեցավ պարգևատրման արարողություն։ Ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը, կարևորելով կոռուպցիայի դեմ տարվող  պայքարի արդյունավետությունն ու նշանակությունը համակարգի բարելավման գործում, ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, արդարադատության կապիտան Արամ Ավետիքյանին պարգևատրեց «Գերազանց ծառայության համար» կրծքանշանով։