Պաշտոնական

Սերգեյ Ատոմյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ

հունվարի 28, 2023

Հայոց բանակն արդեն 31 տարեկան է։ Եվ այս օրը ևս մեկ առիթ է` հիշելու բոլոր այն հայոց քաջորդիներին, որոնք իրենց նվիրումով, հերոսությամբ, նաև կյանքի գնով ապավեն են դարձել և դառնում մեր երկրի ապագային, ապահովությանը և մեր բոլորի հնարավորինս խաղաղ ներկային։ Ինչ էլ որ լինի, մենք գիտենք` մեր թիկունքն ուժեղ է շնորհիվ մեր բանակի անվախ հոգու, մեր քաջ տղաների։ 

Երախտապարտ ենք ձեզ` Հայո՛ց բանակ, հա՛յ զինվորներ, ամուր եղե՛ք, առողջ և աննահանջ, դո՛ւք եք մեր հույսը, մեր սերունդներն անվնաս և հաղթանակած թևակոխելու են ապագա հենց ձեր շնորհիվ, ձեր ուժեղ, հզոր ու աննկուն կամքի շնորհիվ։ 

Բոլոր ծառայողներին մաղթում եմ խաղաղ ծառայություն, նրանց հարազատներին` համբերություն։ Սիրելի՛ ծնողներ, ձեր զավակներով հպարտ է ողջ ազգը, նրանք մեզ դեռ հաղթանակներ են պարգևելու։ 

Շնորհավոր տոնդ, փորձություններով, պատերազմի թոհուբոհերով անցած, բայց չընկճվող Հայո՛ց բանակ, հա՛յ զինվոր։