Պաշտոնական
Սերգեյ Ատոմյանն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
նոյեմբերի 04, 2021
Նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը կենտրոնական մարմնի ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների պետերին ներկայացրել է Ծառայության պետի նորանշանակ տեղակալ Արտակ Առուստամյանին:
Ծառայության պետը, շնորհավորելով նորանշանակ տեղակալին, նշել է, որ վերջինս, իր գործունեությունից ելնելով, հաճախ է համագործակցել Քրեակատարողական ծառայության հետ և տիրապետում է ոլորտին:
Արտակ Առուստամյանն էլ իր խոսքում շնորհակալություն է հայտնել` ՔԿԾ պետի տեղակալի պաշտոնն իրեն վստահելու համար և կարևորելով հատկապես մարդկային փոխհարաբերությունները` հավաստիացրել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավորինս կփորձի պատշաճ ձևով լուծել համակարգի առջև ծառացած խնդիրները: