Պաշտոնական

Սերգեյ Ատոմյանն ընդունել է Վրաստանի դեսպանատան հյուպատոսին

մարտի 25, 2022

Այսօր՝ մարտի 25-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանն ընդունել է Վրաստանի դեսպանատան հյուպատոս Մամուկա Ջամբազիշվիլիին: Հանդիպմանը ներկա էին նաև Ծառայության պետի առաջին տեղակալ Ամբակում Գրիգորյանը և հյուպատոսի օգնական Անի Աստատուրյանը: Այցը կրում էր ճանաչողական բնույթ. քննարկվել են Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող Վրաստանի քաղաքացիների պահման և իրավունքների իրացման պայմաններին, բուժսպասարկմանն առնչվող հարցերը:

Սերգեյ Ատոմյանը կարևորել է հարևան պետությունների միջև ոլորտային սերտ համագործակցությունը և բարիդրացիական հարաբերությունները, Մամուկա Ջամբազիշվիլին իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակելու ձեռք բերված կայուն համագործակցությունը:

Ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց հանդիպման համար։