Մշակութային

Սերգեյ Փարաջանովի թանգարանն անցկացրել է առցանց էքսկուրսիա ազատազրկված անձանց համար

սեպտեմբերի 05, 2025

Քրեակատարողական ծառայության և Սերգեյ Փարաջանովի թանգարանի համագործակցության շրջանակում սեպտեմբերի 5-ին իրականացվել է առցանց էքսկուրսիա բոլոր քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց համար։

Միջոցառման ընթացքում անազատության մեջ գտնվող անձինք հնարավորություն են ունեցել ծանոթանալու Սերգեյ Փարաջանովի հարուստ ժառանգությանը, նրա ստեղծագործական աշխարհին և թանգարանի բացառիկ հավաքածուին։

Էքսկուրսիան վարել է թանգարանի գիտաշխատող Կարինե Մարտիրոսյանը, որը ներկայացրել է նաև միջնադարի մեծանուն պոետ Սայաթ-Նովային նվիրված «Նռան գույնը» ֆիլմի ստեղծման պատմությունն ու գաղափարական ուղին։

Քրեակատարողական ծառայության կողմից նախաձեռնվող նմանատիպ միջոցառումները նպատակ ունեն մշակութային արժեքները հասանելի դարձնել նաև ազատազրկված անձանց՝ նպաստելով նրանց կրթական և հոգևոր զարգացմանը։