Մշակութային
Սերգեյ Փարաջանովի ցուցահանդեսը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
օգոստոսի 14, 2019
«Սերգեյ Փարաջանովի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Զավեն Սարգսյանի գլխավորությամբ, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և աշխատակիցների օժանդակությամբ օգոստոսի 12-ին և 13-ին ազատազրկված կանանց համար հիմնարկում կազմակերպվեց 20-րդ դարի հանրահռչակ, մեծանուն հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ցուցահանդեսը: Ներկայացվել են ռեժիսորի՝ բանտում ստեղծած աշխատանքների լուսանկարները:
Մինչ ցուցահանդեսի մեկնարկը, ազատազրկված կանանց նախաձեռնությամբ կազմակերպվել էր մշակութային միջոցառում՝ նվիրված Ս. Փարաջանովին: Միջոցառման ընթացքում ներկայացվել են ռեժիսորի կենսագրությունը, հետաքրքիր դրվագներ նրա կյանքից, քննարկվել են նաև որոշ ստեղծագործություններ, դրանց առանձնահատկություններն ու բացառիկությունը: