Սուրբծննդյան արարողություններ քրեակատարողական հիմնարկներում
հունվարի 16, 2015
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության սպասավորների մասնակցությամբ ՔԿ հիմնարկներում տեղի ունեցան սուրբծննդյան արարողություններ:
Մասնավորապես, հունվարի 7-ին ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարվեց ջրօրհնեքի և հոգեհանգստյան արարողություն Տեր Վահան քահանա Ազարյանի կողմից: Հունվարի 8-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում, ձեռամբ ՔԿ հիմնարկների հոգևոր պատասխանատու Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանի, մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվեց ջրօրհնեքի կարգ:
Հունվարի 9-ին, 12-ին և 13-ին «Աբովյան», «Հրազդան», «Սևան», «Վարդաշեն» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցան ջրօրհնեքի և տնօրհնեքի արարողություններ՝ Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանի, Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանի, Տեր Եղիշե քահանա Նազարյանի, Տեր Նշան քահանա Ալավերդյանի, Տեր Խաչեր քահանա Հովհաննիսյանի և Վարազդատ սարկավագ Քոչարյանի մասնակցությամբ:
Տնօրհնեքի կարգ կատարվեց նաև ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալների սենյակներում Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի կողմից:
Արարողությունների ավարտին օրհնած ջուրը բաժանվեց դատապարտյալներին և քրեակատարողական հիմնարկի ծառայողներին: