Մարզական
Սպորտային միջոցառում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ նվիրված Քրեակատարողական ծառայության 103-ամյակին
հոկտեմբերի 20, 2022
Հոկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր շաշկու, շախմատի և դոմինոյի միջխցային առաջնություններ։ Միջոցառումը նվիրված է եղել Քրեակատարողական ծառայողի օրվան։ Մասնակցել է ազատազրկված յոթ անձ։ Խաղին ներկա է գտնվել նաև հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Ռուբեն Խալապյանը։
Խաղն ընթացել է բավական հետաքրքիր, մասնակիցներն անզիջում պայքարել են հաղթանակի համար։
Խաղի ավարտին հիմնարկի պետ Ռ․ Խալապյանը շնորհավորել է հաղթողներին՝ պարգևատրելով նրանց պատվոգրերով, իսկ մյուսներին հանձնել է շնորհակալագրեր մասնակցության համար։