Պաշտոնական
Ստեղծագործական միջոցառում՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում. ընտանիքի միասնականության խորապատկերը
հունիսի 06, 2025
ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հունիսի 5-ին կազմակերպվել էր ստեղծագործական միջոցառում, որին մասնակցել են ազատազրկված անձինք և նրանց երեխաները։ Միջոցառումը կայացել է քրեակատարողական հիմնարկի հատուկ նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով խթանել ընտանիքի արժեքների պահպանությունը և սատարել ծնող-երեխա կապի ամրապնդմանը։
Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը և ուսանողներ, որոնք ստեղծագործական սեմինարների ձևաչափով աջակցել են ազատազրկված անձանց և նրանց զավակներին։ Համատեղ իրականացվել են նկարչական աշխատանքներ, ինչպես նաև պլաստիլինից տարբեր կենդանիների պատրաստման վարպետաց դասեր։