Օպերատիվ

«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են արգելված իրերով և առարկաներով հերթական թաքստոցը՝ պատրաստված դատապարտյալների կողմից

հունիսի 19, 2023

Դատապարտյալների կողմից արգելված իրերի հնարավոր շրջանառության մասին ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունիսի 18-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, հիմնարկի բնակելի գոտում իրականացրել են խուզարկություններ:

Արդյունքում՝ կացարաններից մեկի ընդհանուր օգտագործման բաղնիքում՝ լվացքի մեքենայի մեջ թաքցված, հայտնաբերվել են բջջային հեռախոսի 2 մարտկոց, 5 հատ USB լար և USB լարի 1 գլխիկ, 2 ականջակալ, երկուական դանակ և դաջվածքի սարք, 1 ծխամորճ, 88 խաղաթուղթ, 2 զառ ու այլ կտրող-ծակող առարկաներ:

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն: