Օպերատիվ
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են թմրանյութերով ներնետված փաթեթ
հունիսի 21, 2021
Սույն թվականի հունիսի 20-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկի ծառայողից ահազանգ է ստացվել, որ դիտաշտարակների միջնամասում նկատել է կասկածելի փաթեթ: Ահազանգից անմիջապես հետո քրեակատարողական ծառայողներն իրականացրել են տեղանքի զննություն և հայտնաբերել ներնետված փաթեթը, որում առկա են եղել թմրամիջոց հանդիսացող, սուբուտեքս հիշեցնող, «B 8» մակնշմամբ դեղահաբ, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 7,8 գրամ քաշով զանգված և բջջային հեռախոս:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: