Մարզական

«Սևան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է ներհիմնարկային ֆուտբոլի հերթական մրցաշար ազատազրկված անձանց շրջանում

օգոստոսի 06, 2024

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ազատազրկված անձանց շրջանում հիմնարկի սոցիալական, իրավական և հոգեբանական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել է հերթական սպորտային միջոցառումը՝ ֆուտբոլի առաջնություն: Խաղն անցել է բավական թեժ, ակտիվ և ընկերական մթնոլորտում: 

Ներկա են եղել և խաղին հետևել են ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, «Սևան» ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Արտակ Ղազարյանը և հիմնարկի վարչակազմի անդամներ:

Ներկայում «Սևան» ՔԿՀ ազատազրկված անձանց ֆուտբոլի հավաքականը մեծ ոգևորությամբ մարզվում է՝ մասնակցելու համար միջհիմնարկային ֆուտբոլի կազմակերպվելիք առաջնությանը:

Հավելենք, որ առաջնությանը պատրաստվում են նաև որոշ քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց ֆուտբոլային թիմերը: