Մշակութային

«Սև քառակուսու» փիլիսոփայությունը՝ կին դատապարտյալների աչքերով

նոյեմբերի 09, 2022

Ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումների շրջանակներում սույն թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում լուսավորչական ինքնագործ միավորման անդամ կին դատապարտյալների կողմից իրականացվել է ցերեկույթ՝ Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսի» կտավը թեմայով: 

Ազատազրկված կանայք ներկայացրել են կտավի ստեղծման պատմությունը, դիտել Մալևիչի մասին «Կամուրջ անդունդի վրայով», ինչպես նաև «Մալևիչի սև քառակուսին և զուտ արվեստի գաղափարը»՝ ըստ Դավիթ Մոսինյանի, հաղորդաշարերը: