Օպերատիվ

«Վանաձոր» ՔԿՀ այցելած քաղաքացու կոշիկներից հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ

նոյեմբերի 17, 2025

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի ԱՀ-ին։

Խուզարկության արդյունքում ԱՀ-ի հագին եղած կոշիկների ներբանների միջից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 53,7 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված։ 

ԱՀ-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածի հետ միասին ներկայացվել ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն։