Մշակութային
«Վանաձոր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց համար կազմակերպվել էր առցանց այցելություն Ստեփան Զորյանի տուն-թանգարան
սեպտեմբերի 06, 2024
Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Չոբանյանի հետ համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից ազատազրկված անձանց համար կազմակերպվել էր թանգարանի առցանց այցելություն։
Ազատազրկված անձանց ներկայացվել են թանգարանի ցուցանմուշները, ինչպես նաև ուշագրավ պատմություններ հայ մեծ արձակագիր, թարգմանիչ, ակադեմիկոս Ստեփան Զորյանի կյանքից և գործունեությունից։