Կրթական
«Վանաձոր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց համար կազմակերպվել է «Մաթեմատիկայի կարևորությունը մեր կյանքում» խորագրով միջոցառում
նոյեմբերի 22, 2024
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի օժանդակությամբ, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչ Տիգրան Առուշանյանի նախաձեռնությամբ ազատազրկված անձանց համար կազմակերպվել է «Մաթեմատիկայի կարևորությունը մեր կյանքում» թեմայով միջոցառում։
Միջոցառման ընթացքում Տիգրան Առուշանյանը մասնակիցներին տեսապատկերների միջոցով ներկայացրել է մաթեմատիկայի սկզբնավորման պատմությունը, հետագա զարգացման ուղիները, ապա խոսել առօրյա կյանքում մաթեմատիկայի կարևորության, գործնական կիրառելիության, ինչպես նաև թեմայի շուրջ այլ հետաքրքիր մանրամասների մասին։