«Վանաձոր» ՔԿՀ-ում անցկացվել է միջոցառում՝ նվիրված Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան
հոկտեմբերի 22, 2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների մասնագետների կողմից շարունակվում են կյանքի կոչվել նորանոր մտահղացումներ՝ ուղղված ազատազրկված անձանց վերասոցիալականցմանն ու ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպմանը։
Այսպես՝ հոկտեմբերի 17-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ՍՀԻԱ բաժնի նախաձեռնությամբ հիմնարկում անցկացվել է միջոցառում-դասախոսություն՝ նվիրված առաջին անգամ նշվող Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան։
Բանախոսներ «Վանաձոր» քրեակատարողական հմնարկի ՍՀԻԱ բաժնի պետ Վահե Ղազարյանը և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչ Ռոբերտ Եղյանն ազատազրկված անձանց ներկայացրել են հայկական և համաշխարհային նշանակություն ունեցող ոչ նյութական մշակութային արժեքների կարևորությունը։ Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել հայկական էպոսի դերին ու նշանակությանը, ազգային մշակույթի զարգացման պատմությանը։ Վահե Ղազարյանը խոսել է մարդու կյանքի շրջափուլերի հետ կապված ժողովրդական սովորությունների և ծեսերի, դրանց առաջացման առանձնահատկությունների մասին։
Ազատազրկված անձինք մեծ հետաքրքրությամբ մասնակցել են թեմայի շուրջ ծավալված քննարկմանը՝ հարցեր ուղղելով բանախոսներին։