Մարզական

«Վանաձոր» ՔԿՀ-ում կազմակերպվել է սեղանի թենիսի առաջնություն․ հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով և մեդալներով

մարտի 23, 2026

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից կազմակերպվել է սեղանի թենիսի ներհիմնարկային առաջնություն ազատազրկված անձանց շրջանում։

Առաջնությանը ներկա են եղել Վանաձորի համայնքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ, Լոռու մարզի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Էրիկ Կոստանյանը և մարզիչ Տիգրան Մկրտչյանը։

Համառ պայքարի արդյունքում հաղթող է ճանաչվել Ն Հովսեփյանը, իսկ մրցանակային  երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Ս Կիրակոսյանը և Լ Այվազյանը։ Վանաձորի համայնքապետարանի և համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանի անունից Էրիկ Կոստանյանը հաղթողներին հանձնել է պատվոգրեր և մեդալներ։

Լոռու մարզի սեղանի թենիսի ֆեդերացիայի կողմից շնորհակալագրեր են հանձնվել նաև «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արծրուն Պետրոսյանին և սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Վահե Ղազարյանին՝ ազատազրկված անձանց շրջանում սեղանի թենիսի մարզումների կազմակերպմանն աջակցելու և սպորտաձևի զարգացմանը նպաստելու համար։