Օպերատիվ
«Վանաձոր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են բջջային հեռախոսներ
սեպտեմբերի 26, 2022
Սույն թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, անվտանգության ռենտգեն սարքի միջոցով զննության են ենթարկել քաղաքացու կողմից դատապարտյալի համար բերված հանձնուքը:
Զննության արդյունքում հանձնուքում առկա տորթի միջից հատնաբերվել է բջջային հեռախոս:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, նույն հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները հիմնարկի պահակետերի միջնամասի արգելագոտում հայտնաբերել էին ներնետված կտորե փաթեթ, որում առկա էր եղել 2 բջջային հեռախոս: