Կրթական

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ազատազրկված անձանց հանձնվել են հավաստագրեր

նոյեմբերի 29, 2023

2023թ-ի մարտից մինչև 2023թ-ի հուլիսը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են «Իրավախախտում կատարած անձանց 2023 թվականի գեղագիտական դաստիրակություն և կրթություն» ուսումնական ծրագրով տարբեր դասընթացներ։ 

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում անցկացված «էթիկա և հայագիտություն, համակարգչային հմտություններ և դեկորատիվ կիրառական արվեստ» դասընթացին մասնակցած 5 դատապարտյալների սույն թվականի նոյեմբերի 27-ին ՊՈԱԿ-ի ղեկավարության կողմից ուսմասվար Տ. Առուշանյանը հանձնել է հավաստագրեր: