Հոգևոր
«Վարադաշեն» քրեակատարողական հիմնարկում նշել են Մուտն ի վիրապ եկեղեցական տոնը
ապրիլի 07, 2025
ՀՀ արդարադատության նախարարության «Վարադաշեն» քրեակատարողական հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Առնակ քահանա Հարությունյանի ձեռամբ մատուցվել է պատարագ՝ Մուտն ի վիրապ տոնի խորհրդով։
Այս տոնը Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակության երեք տոներից առաջինն է, այն կատարվում է ի հիշատակություն հայոց առաջին հայրապետի՝ Խոր Վիրապում կրած չարչարանքների։
Պատարագը մատուցվել է «Վարադաշեն» քրեակատարողական հիմնարկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռում։ Պատարագից հետո Տեր Առնակը նշխար է բաժանել և օրվա խորհրդով դիմել ներկաներին։